Սրբուհի Գալյան. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի դատական ակտերը հրապարակվել են, տվյալ անձանց վերաբերյալ իրականացվել են ուսումնասիրություններ և կայացվել են հաշտության համաձայնություններ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ արդյո՞ք նախկին իշխանությունների ներկայացուցիչների ունեցվածքի հետ կապված դատախազությունն ուսումնասիրություն չկա, դատախազն ասաց. «Ես պետք է պահպանեմ տվյալների գաղտնիություն:
Ես չեմ կարող ասել, որ գործով կա ուսումնասիրություն, որ գործով ոչ, որովհետև ուղղակիորեն արգելք կա սահմանված օրենքում: Այսինքն, մենք սեփական ցանկությամբ չենք առաջնորդվում, որպեսզի մեր վարքագիծը կառուցենք»:
Դիտարկմանը, որ դատարանում կան ապօրինի ծագում ունեցող գործեր, որոնք 2 տարի քննվում են, չկան դատական վճիռներ, Ս.Գալյանն ասաց. «Այս պահին մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և դրանցով դատական նիստերը կայանում են: Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետներ, գործում ենք օրենքով սահմանված ժամկետների սահմաններում»:
Հարցին՝ Վլադիմիր Գասպայանը, որի տունն ուզում է դատախազությունը, ասում է՝ չի տալու, ի՞նչ են անելու այդ դեպքում, Սրբուհի Գալյանն ասաց. «Ի՞նչ է արվում այդ դեպքում»։
«ԴԱՀԿ-ով վերցվում է»,- լրագրողներին արձագանքին՝ նա ասաց. «Դուք պատասխանը շատ ավելի լավ գիտեք»։