Վարդան Բալյան. Ապրիլի 24-ի խորհուրդը վերաիմաստավորելու կարիք կա այսօր առավել, քան երբևէ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ես ուղեկցում էի աքսորված հայերի, որոնց սկսեցինք գնդակահարել, երբ դուրս եկանք Դիարբեքիրից: Ու հանկարծ մի քուրդ մոտեցավ ինձ, ձեռքերս համբուրելով աղաչում էր, որ իրեն տամ տասնամյա հայ աղջնակի: Ես հրամայեցի դադարեցնել կրակը և հրամայեցի ինձ մոտ բերել աղջկան:
- Քեզ տալիս եմ այս մարդուն, քո կյանքը փրկված է:
Ի զարմանս ինձ, հայուհին իմ խոսքերը լսելուց հետո վազեց դեպի մահվան դատապարտված ազգակիցները: Նորից հրաման տվեցի՝ դադարեցնել կրակն ու ինձ մոտ վերադարձնել աղջկան:
- Ես քեզ խղճացի ախր և ցանկանում է փրկել կյանքդ, գնա այս մարդու հետ, նա ասում է, որ քեզ հարազատ աղջկա նման է վերաբերվելու:
Չեմ մոռանա երբեք այդ երեխայի պատասխանը.
-Ես հայի դուստր եմ, իմ ծնողներն ու հարազատները նրանց մեջ են, ում դուք շուտով սպանելու եք: Ես չեմ ուզում ուրիշ ծնողներ ունենալ, ավելի լավ է մեռնեմ նրանց հետ:
Հայուհին լացում էր , երբ ես երկար փորձում էի համոզել նրան գնալ քուրդի հետ: Ի վերջո, թույլ տվեցի վերադառնալ մահվան դատապարտված ծնողների մոտ: Աղջիկը, չթաքցնելով իր գոհունակությունը, վազեց դեպի իր հայրն ու մայրը, և հասնելուն պես գնդակահարվեց:
Մենք իսկապես դաժան էինք վարվում՝ տղամարդկանց հետ սպանելով հայ կանանց ու երեխաներին, բայց...
Սա հայկական ցեղասպանության մասնակից թուրք պաշտոնյա Շևքեթ բեյի հիշողություններից մի հատված է, որ նկարագրում է մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, բայց և մեր տեսակը: Այդ տեսակի շնորհիվ մենք վերապրեցինք համազգային ողբերգությունն ու ուժ գտնաք ապրելու, նորից պետականատեր ազգ դառնալու: Եվ թշնամին հասկացավ, որ մեզ ֆիզիկապես ոչնչացնելով իր նպատակին չի կարողանալու հասնել, հասկացավ ու սկսեց ոչնչացնել հայի տեսակը մեր մեջ:
Ապրիլի 24-ի խորհուրդը վերաիմաստավորելու կարիք կա այսօր առավել, քան երբևէ»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում.Արմեն Աշոտյան
- Վահագն Սարոյան. Ասել կուզի, թե Ցեղասպանության ճանաչումը ոչ թե նպատակ է, այլ միջոց
- Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը
- Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել
- Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախատատի սրտաճմլիկ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում