ԱԺ-ն հրատապ կարգով կքննարկի ու կքվեարկի զենքի շրջանառության մասին նախագծերի փաթեթը
Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում է կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթին։
««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ»,-նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ասաց՝ հրատապությունը պայմանավորված է նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների երկարձգման անհրաժեշտությամբ։
««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքն ուժի մեջ է մտնելու 2023 թ. ապրիլի 28-ին, ՆԳՆ կողմից մշակվել ու շրաջանառության մեջ են դրվել մոտ 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերանայելու ու խմբագրելու անհրաժեշտության կա այս պահին»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան