Եթե տեսնում ես՝ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանավություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանավությունը կրելուց. Բագրատ Սրբազան
«Պատերազմի աղետալի ելքից հետո ավելի խորացավ հասարակական դեգրադացումը»,- «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանի խոսքով, առաջին պատճառներից մեկն անձնական գետնի վրա վախի զգացողությունն է, վախի առկայությունն է. «Վախը՝ կորցնելու, կորուստներ ունենալու։ Ոչ թե խոստովանում ենք, որ վախենում ենք, կարծես դա տկարություն նկատվի, այլ փորձում են թաքցնել։ Դրանք ուղղակի պայմանավորում ենք տարբեր երևույթներով, բայց ոչ մեր անձնական ունեցած վախերով կամ վախով։
Վախն ի՞նչ է։ Բազմահազար զոհեր, թշնամու ահասարսուռ կերպար, վերացման վտանգ, պետականության կորուստ, այսպես շարունակ։ Բայց առաջին իմաստով՝ պատերազմում պարտությունը»։
Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, վախն էլ չխոստովանելով, թաքցնելով, դրանից հետո սկսվում է երկրորդ աստիճանը՝ անտարբերությունը ձևացումը, ոչ անտարբերությունը։ Այստեղից բխում է երրորդ պատճառը՝ պատասխանտվության զգացում։
«Երբ նայում ես երկրիդ կառավարիչները պատասխանատվություն չեն կրում, պատասխանատվության զգացումն այս կամ այն ձևով ցաքուցիվ են անում բոլորի վրա, դու որպես քաղաքացի, կարծես, նաև դու ես մտնում այդ տիրույթ, եթե տեսնում ես, որ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանավություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանավությունը կրելուց, ասում ես՝ իմ բաժինը չէ։
Անպատասխանատու պատասխանատվության բացակայությունը նաև բերում է այսօրվա իրավիճակում գտնվող համատարած անվստահությանը բոլորը բոլորի նկատմամբ։ Այս բոլորի հետևանքով վտանգի պարագայում շատ հաճախ, լայն իմաստով, բողոքի ձևը կամ ընդվզման ելք գտնելու եղանակը համարել ենք ասպարեզ թողնելն ու հեռանալը»,- ասաց Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։
Խնդրի լուծումը, սրբազանի խոսքով, որոշակի, կոնկրետ ինչ առաջարկ կա այդ անտարբերներին։
«Երկրորդ. ներհասարակական հաշտության օրակարգ պետք է ձևավորվի, որպեսզի այդ անվստահության, ատելության, թշնամության, քաոսային անվստահության մթնոլորտը քանդել»,- ասաց Սրբազանը։
Հարցին՝ ազգային վերածննդի, հասարակության արթնացման համար ի՞նչ ելք է տեսնում, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Ուղղակի խոսել ճշմարտության մասին, մարդուն ցույց տալ, հասկացնել՝ իր այսօրվա իրավիճակն իրեն գոհանո՞ւմ է, թե՞ ոչ։
Այսօր համընդհանուր հաշտության օրակարգի խնդիր կա։ Եկեղեցին այլ կերպ չի կարող մտածել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան