Բագրատ Սրբազան. Չմտածող հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք են
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ է տալիս իշխող ուժի պատգամավորներին երբեմն հայելի գործածել, կյանքում օգտակար է հայելին։
Այսպես նա արձագանքեց «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ հնչած հարցին՝ եկեղեցու հանդեպ իշխանությունների հետևողական հարձակումների մասին, նաև այսօր ԱԺ-ում ՔՊ-ական կին պատգամավորի ելույթին, ով որոշել էր դասեր տալ եկեղեցու սպասվորներին, պլանավորված ծրագրի մա՞ս է կազմում այս ամենը։
«Գալով պլանավորած լինելուն։ Կարծում եմ, սա գաղափարազուրկ և նպատակազերծ կառավարման համակարգի և կառավարիչների ցցուն արտահայտությունն է, երբ պետական, հոգևոր, խորքային իմաստով, շահը ստորադասվում է բոլոր տեսակի այլ արժեքների»,- ասաց սրբազանը։
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, 21-րդ դարը ինստիտուտների, համայնքների ոչնչացման դարաշրջան է։
«Մեր դժբախտությունների մեծ մասն այդ բացակայությունից է գալիս։ Ոչ վերլուծության, ոչ քննարկման, ոչ առողջ քննադատության... այդ ամբողջ դաշտն ուղղակի դառնում է խառնակ մի վիճակ։
Ազատական գաղափարների իմաստով մեր կյանքը դարձրել է մեզ սպառող հասարակություն, չմտածող։ Այդպիսի հասարակության մեջ սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք են, վտանգ, բոլոր առումներով պետք է դա չեզոքացնել։ Եկեղեցին, որպես գաղափար, էություն, սկզբունք, հիշողություն, շարունակականություն ունեցող ինստիտուտ է, նման այլ ինստիտուտ չունենք։ Փոխանակ զորցանելու, հակառակն ուղղությամբ են գնում առաջնորդի աչքին լավ երևալու, կրեդիտներ շահելու համար՝ առանց հաշվի առնելու, թե ինչ են այդպես վնասելու։
Չեմ ուզում լուրջ վերաբերվել, բայց այդ շարժումը, որ գոյություն ունի, գոնե սպառնալիքի տեսքով, չեմ կարող բացառել։ Կարծում եմ՝ եկեղեցու համար դա նորություն չէ, իր ամբողջ գոյության ընթացքում գտնվել է հալածանքի ներքո և դա մեր նկարագիրն ու նշանն է, սիրով ընդունում ենք ի շահ ժողովրդի»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե տեսնում ես՝ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանավություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանավությունը կրելուց. Բագրատ Սրբազան
- Իմ առաքելությունն է ժողովրդին ճշմարտությունն ասելը, իսկ ճշմարտությունն այն է, որ այս իշխանությունը չարիք է. Աջապահյան
- Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Շիրակի թեմի առաջնորդին
- Աջապահյան. Ցանկացած պատասխանատվություն, որ կհանձնեն եկեղեցուն՝ եկեղեցին կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան