«Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողություն էր. Գեղամ Մանուկյան
«Խորհրդանշական է, որ Ապրիլի 24-ի հաջորդ օրը՝ այսօր, Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա, ԵՊՀ-ի դիմաց բացվելու է Հայոց ցեղասպանության պատասխանատու թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկող «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով որ նախորդ օրը՝ Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում հայերը, առաջադեմ մարդկությունը տարբեր երկրների պետական պաշտոնյաներ նշում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատգամավորը մանրամասներ ներկայացրեց գործողությունից՝ հիշեցնելով, որ 1919թ․-ին Դաշնակցության 9-րդ ընդանուր ժողովում որոշում կայացվեց ստեղծել հատուկ մարմին, հատուկ նպատակով՝ Հայոց ցեղասպանության, Ադրբեջանում հայերի կոտորածների պատասխանատուներին պատժելու ուղղությամբ։
«Գործի դրվեց հսկայական մի կառույց, որը մինչև 1922 թվականը տարբեր երկրներում պատժեց թալիաթներին, ջեմալներին, ռևանշիրներին և շատ շատերին։ «Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողություն էր, որը այդ ժամանակ մեծ արձագանք ունեցավ և՛ հայկական, և՛ օտար շրջանակներում, և շատ հաճախ դատական կարգով այդ գործողության հերոսները արդարացվեցին։ Այսօր ժամը 14։00 տեղի կունենա հուշարձանի բացումը»,-հայտարարեց Գեղամ մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումն ունի իշխանական որոշակի հովանավորչություն. Արծվիկ Մինասյան
- ԱԺ-ն հրատապ կարգով կքննարկի ու կքվեարկի զենքի շրջանառության մասին նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին