«Ժողովուրդ». ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի օրակարգում այն հարցերն են, որոնք նախորդ նիստի ժամանակ չէին հասցրել քննարկել, քանի որ երեք օր շարունակ պատգամավորները քննարկում էին կառավարության ծրագրի կատարողականը: Եւ, ահա, այսօր սկսվող նստաշրջանում նաեւ դատավորների ընտրություններ կլինեն:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում գործունեության ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների «սրտի թեկնածուն» է։
Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս ընտրվի։ Արմեն Դանիելյանը իշխանության «սրտի կալանք տվող» դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները