Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք օրից արդեն սննդի խնդիր է լինելու. Շուշիի շրջվարչակազմի ղեկավար
Շուշիի շրջանի գյուղերը՝ Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր, հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ: Դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտի հետ կապի հնարավորությունը կորցրած գյուղերը տրանսպորտային կապ չունեն նաև ՀՀ բնակավայրերի հետ: Արդեն ուրվագծվում են պարենի հետ կապված դժվարությունները: Իսկ առողջապահության ոլորտի մասին ավելորդ է անգամ խոսել: Այդ գյուղեր հասնելու հնարավորություն չունեն անգամ շտապօգնության մեքենաները:
«Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք օրից արդեն սննդի խնդիր է լինելու։ Գյուղերի մեծ մասը հաց էին ներկրում Գորիսիս։
Ամենադժվար խնդիրն այն է, որ ծանր հիվանդ լինի, տեղափոխման հարց լինի, մեծ խնդրի առջև ենք կանգնելու, քանի որ ճանապարհը փակ է և դեպի Գորիս, և դեպի Ստեփանակերտ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
- Ադրբեջանն ակնհայտ շտապում է. Տիգրան Աբրահամյան
- Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ․ ՌԴ ՊՆ
- Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ
- Բրունո Ռըտայոյի հետ քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը․ԱՀ ԱԳՆ
- Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
- Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը
- Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին
- Շրջափակման մեջ գտնվող 120000 արցախահայերը՝ բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ. Ֆրանսիացի խորհրդարանականներ
- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մեղավորությունը պետք է նախևառաջ փնտրել Երևանի իշխանության մեջ. Թևանյան
- Ադրբեջանցիների նպատակը շատ հստակ է` հայաթափել և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
- Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել, Տեղի մատույցներում իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
- Արցախում տեղի ունեցողին այս պահին Ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
- Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
- Մելիք-Շահնազարյան. Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիևի ճակատագրական սխալն էր
- ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
- Ադրբեջանի կողմից փակված ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները