Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
«Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել ոստիկանության Կենտրոնի բաժնից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկին, այնտեղ ՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է և իր կարծիքն է հայտնել՝ ընդամենը դավաճան վանկարկելով և միանգամից եկել են, ձերբակալել են։ Այդ պահին պարտավոր էին տեղեկացնել, թե ինչի համար են ձերբակալում: Նրան բերել են բաժին և 1.5 ժամ պահելով՝ ազատ են արձակել։
Ազատ արձակման որոշում մեջ գրված է, որ քաղաքացուն բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածով։ Հնարավոր է բողոքարկենք ձերբակալման որոշումը։
Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ կարծում են Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ուրեմն նրանք ի՞նչ՝ իրենց գրպանում սառը զենք պե՞տք է ունենան։ Բնականաբար, դա եղել է հակաիրավական պատրվակ, քաղաքացու հետ հոգեբանական աշխատանքներ տանելու համար, պարզեն՝ ով է, ինչով է զբաղվում, քաղաքական որ ուժին է հարում: Քաղաքացին որևէ քաղաքական ուժի չի հարում»,-ուղիղ եթերում պատմեց Ռ.Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրել էր. «Քիչ առաջ Սայաթ Նովա փողոցում մի երիտասարդ արել է այն ինչ չի կարողանում անել ԱԺ ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան: Երիտասարդին իսկույն ձերբակալել են, գտնվելու վայրը Կենտրոնի ոստիկանության բաժին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան