Նիկոլի օրոք դատվելը, եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն զոհողություն է հանուն արժանապատվության. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը...
Դատվում է մի մարդ, ով դեռևս պատանի տարիքում զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, անցել երեք պատերազմ, որից երկուսում հաղթել է, իսկ երրորդում, ցավոք, պարտվել...
Բայց պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը...
Հ.գ.-...նիկոլի օրոք դատվելը, եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է հանուն արժանապատվության...
Իսկ, թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել...»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Միքայել Արզումայանի գործով պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ է պետք
- Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում