Սոթքի ոսկու հանքի «ճակատագիրն» այս պահին անորոշ է․ աշխատակից
Սոթքի ոսկու հանքի աշխատանքները լրիվ դադարեցվում են։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրել է հանքի աշխատակիցներից մեկը:
Ըստ լրատվամիջոցի՝մարզպետը հանդիպել է Սոթքի հանքի աշխատակիցներին և տեղեկացրել է, որ հանքի շահագործումը կասեցվում է` այլևս հանքը չի աշխատելու:
Սակայն panorama.am-ին հանքի մեկ այլ աշխատակից ասաց՝ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի, ընկերության ղեկավարության և աշխատակիցները։ Մարզպետը տեղեկացրել է, որ անվտանության նկատառումներից ելնելով, հանքավայրի շահագործումը դեռևս դադարեցված է։ Աշխատակիցներին խոստացել է, որ եթե մինչև մայիսի 2-3 ոչինչ չփոխվի,ապա նորից կհանդիպեն։
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունից՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից, փորձեցինք ճշտել լուրը, սակայն ընկերությունից panorama.am-ին փոխանցեցին, որ վաղն այդ մասով հայտարարություն կտարածեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան