Վոլգոգրադում սանավիացիայի ուղղաթիռ է կործանվել
Վոլգոգրադի մարզում սանավիացիայի ուղղաթիռ Է կործանվել, մեկ մարդ զոհվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը թռել է Վոլգոգրադի մերձակա Երզովկա գյուղ, որտեղ այն տեղակայման վայր ունի։
Տարածաշրջանի առողջապահության կոմիտեից հայտնել են, որ օդանավում ուղևորներ չեն եղել:
«Սանիտարական ավիացիայի ծառայությունը սպասարկող ուղղաթիռներից մեկն առանց ուղևորների բազա վերադառնալիս կործանվել է։ Օդաչուն տեղում մահացել է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ուղղաթիռն ընկել է բնակելի տարածքներից դուրս։ Օդաչուն մասնագիտացված կազմակերպության աշխատակից է, որի հետ ծառայության շահագործումն ապահովելու համար պայմանագիր է կնքվել։