ՔԿ-ն գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում
Ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Shamshyan-ի տեղեկություններով, կասկածյալներից մեկը՝ 36-ամյա Դավիթ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում