Արա Զոհրաբյան. Որևէ զիջում թշնամու մոտ ծնում է նոր զիջում պահանջելու ախորժակ
«Զարթոնք» ԱՔԿ գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանն Արցախ մեկնելու ճանապարհին ականատես է եղել ադրբեջանական անցակետին.
«2023թ. ապրիլի 23-ին գնացել էինք Հայաստան-Արցախ միջանցք: Միջանցքի սկզբում ապրիլի 23-ին ադրբեջանցիները փակել էին կամուրջը և Ռուսաստանի խաղաղապահների հետ բանակցություններ էին վարում:
Սրանով Արցախն ամբողջությամբ է մեկուսանում, եթե խաղաղապահների մոտ չստացվի բացել կամուրջը:
Դրա համար չի կարելի այս որակի թշնամուն որևէ բան զիջել: Դա չի աշխատում: Որևէ զիջում թշնամու մոտ ծնում է նոր զիջում պահանջելու ախորժակ:
Նենգ թշնամուն միայն Աստծու օգնությամբ հակադրվելը և պատժելը կկանգնեցնի:
նկարներում- կամուրջը, այդ հատվածից դեպի Քարվաճառ տանող թունելը, թշնամու զինտեխնիկան»։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
- Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
- Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը
- Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան