Կռիվն անխուսափելի է. Քաղաքացիները՝ Արցախի շրջափակման մասին
Անցած տարվա դեկտեմբերի 12-ից թշնամի Ադրբե(ջանի կողմից շրջափակված Արցախում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում։
Ստեղծված իրավիճակում ումի՞ց պետք է աջակցություն ակնկալի արցախցին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում։
Հարցման մասնակիցներց շատերը պնդեցին՝ արցախցին պետք է հույսը դնի միայն իր վրա, Հայաստանը պետք է օգնության հասնի։ Մի կին էլ ծիծաղով նշեց՝ Նիկոլ Փաշինյանի...
«Առաջինը պիտի հույս դնեն իրենք իրենց վրա, ես արցախցուն հաշվում եմ, որ ինքը հայ ա, մենք բոլորս համախմբված պիտի պայքարենք ու խելացի քաղաքականություն վարենք, որ այս օրը չընկնենք։ Ես մի քիչ լավ չեմ հասկանում կառավարության այդ քայլերը, գտնում եմ, որ պետք է ավելի խելացի մտածեն, ինչ-որ վեկտորներ են բռնում, խաղեր են տալիս ու արդյունքում էս բաներն ա լինում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի վստահ է, որ միայն ուժի կիրառմամբ հնարավոր կլինի հասնել ապաշրջափակման. «Կռվով, մենակ կռվով, անխուսափելի է այդ կռիվը»։
Մի տղամարդ էլ համաձայնեց հարցին պատասխանել, բայց ոչ տեսախցիկի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր են ուղղվում քաղաքացիների վճարած հարկերը. Հարցում
- Ի՞նչ գիտեն քաղաքացիները նոր ՄԻՊ-ի մասին. Հարցում
- Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է. Հարցում քաղաքացիների շրջանում
- «Սա արդեն Հայաստան չէ, Հայաստանը վերացված է». հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան