Ես վախենում եմ, որ վաղն էլ Նիկոլի արձանը դնեն Երևանում և պաշտեն. Հուսիկ Արա
«Մտավորականությունը մտքի զինվորն է՝ օրվա մեջ 24 ժամ, նա չպետք է թույլ տա, որ հասարակությունը հայտնվի նման՝ հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր վիճակում»,-«Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց բանաստեղծ Հուսիկ Արան:
Նրա կարծիքով ՝ մտավորականը պետք է պայքարի իր միտքը հասարակությանը մատուցելով, սնելով:
Հուսիկ Արան չհամաձայնեց, որ բանաստեղծի գործը միայն գրելն է և բերեց Ֆրանսիացի գրող Սարտրի օրինակը, որը քաղաքական-հասարակական պայքարի առաջնագծում է եղել:
Բանաստեղծի կարծիքով՝ մտավարոկանը մի պահ պետք է թողնի իր գրասեղանը և լինի այն բոլոր վայրերում, հրապարակներում, որտեղ ժողովրդի մի մասն է և շարքային քաղաքացու հետ ուս- ուսի տված թույլ չտալ, որ իր երկիրը կործանվի:
«Երբ կործանկվում է երկիրը՝ կործանվում է ամեն ինչ՝ և՛ գրասեղանը, և կտավը…Իսկ մենք այսօր դարձյալ պատմականորեն կանգնած ենք այս ահասարսուռ փաստի առաջ: Այստեղ մեղավոր է և՛ իշխաությունը, և ժողովուրդը, չմոռանանք՝ ցանկացած իշխանություն ծնվում է ժողովրդից»,-հայտարարեց Հուսիկ Արան:
Հիշեցնելով, որ Ալեքսանդր Մյասնիկյանը ժամանակին Ադրբեջանին հանձնեց ողջ Արցախը, իսկ այսօր նրա արձանը փարոսի պես տեղադրված է Երևանում՝ Հուսիկ Արան ասաց. «Ես վախենում եմ, որ վաղն էլ Նիկոլի արձանը դնեն Երևանում և պաշտեն»:
Նա նաև հիշեցրեց, որ ադրբեջանում հեռացրին Էլչիբեյին, Վրաստանում Սաակաշվիլուն, իսկ մեր հասարակությունը կառչել է իրեն կործանողին և ասում է, թե ինչքան կարող է արագ կործանի իրեն:
Որպես իրավիճակից ելք՝ բանաստեղծը տեսնում է պետականության գիտակցությամբ սերունդների կրթումը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները. Տեր Շահե
- Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը. Վահե Հովհաննիսյան
- Պետք է լինել հարգանքի արժանի գործընկեր, որի պակասը ես այսօր մի փոքր զգում եմ. Ավետ Ադոնց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան