«Հրապարակ». Թագուհի Թովմասյանը կզրկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Քաղաքական որոշումն ընդունված է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։
Հիշեցնենք, որ Աղազարյանը 29 ստորագրություն էր հավաքել, որ հարցը քննարկվի խմբակցության նիստում։ Որքան էլ զարմանալի է, բայց Թովմասյանը բավականին աջակիցներ ունի ՔՊ-ում, նրան պաշտպանել են մեծ թվով ՔՊ-ականներ, դիցուք Վիգեն խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիա Կարապետյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։
Մեզ ասացին, որ նիստին ներկա մեկ տասնյակից ավելի պատգամավորներ փորձել են կանխել այդ գործընթացը, մեկն ասել է, թե միջազգային հանրությունը հերթական դեղին քարտը ցույց կտա մեզ: Մյուսը, թե` հանրային ավելորդ հուզում կառաջանա, երրորդն էլ, թե` չարժե կարեւորել տիկնոջը եւ այլն: Սակայն, քաղաքական որոշումն ընդունված է եւ քվարկությամբ ՔՊ մեծամասնությունը հավանություն է տվել Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
Ենթադրվում է, որ առաջիկայում նախագիծ կմշակվի, կդրվի շրջանառության մեջ, իսկ ՔՊ մեծամասնությունը փակ քվեարկությամբ Թովմասյանին կզրկի հանձնաժողովի նախագահի պաշոնից՝ ընդդիմությանն առաջարկելով այլ թեկնածու ներկայացնել։ Իսկ անվստահության հիմքում կդրվի այն, որ Թովմասյանը հանձնաժողովի հայտնի նիստում լռելյայն աջակցություն է հայտնել Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որ 2018-ի հեռափոխությունը թուրքադրբեջանական է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան