Ադրբեջանն ակնհայտ շտապում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, սակայն իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում:
Այն հատվածում` կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, բավականին դանդաղ:
Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու:
Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը և փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ:
Կհաջողվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից և նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ, դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանն ակնհայտ շտապում է:
Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է և մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին