Արսեն Ջուլֆալակյան. Բոլորիս աչքի առաջ, անթաքույց հրճվանքով, երգ ու պարով հանձնում են հայրենիքը
Աժ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Երբ չունենալով պետական որևէ պաշտոն, օգտագործում ես ցանկացած հնարավորություն՝ միջազգային ատյաններում բարձրաձայնելու Արցախի/Հայաստանի հետ կատարվող աղետի մասին, և ապա մտնում ես համացանց ու տեսնում, որ պատուհասների իշխանական խմբակը այդ նույն ժամանակ զբաղված է մրցումների, համերգների գովազդով, հսկայական գումարների մսխմամբ, կարմիր ժապավեններ կտրելով, իրենք իրենց պարգևատրելով, քեֆերով և խնջույքներով... հերթական անգամ համոզվում ես,որ անիմաստ է որևէ արտաքին պայքար, քանի դեռ դավաճանները երկրիդ ներսում են:
հ.գ. Բոլորիս աչքի առաջ, անթաքույց հրճվանքով, երգ ու պարով հանձնում են հայրենիքը: Կեցցեն, ի՞նչ ասեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ջուլֆալակյան. Ցույց տվեք էն ամեն ինչում ձախողված «ամենագետին», որ հասկանա, թե ինչպես են կազմակերպում Եվրոպայի առաջնությունների բացումը
- Արսեն Ջուլֆալակյանի հիշեցումները Պետրոս Ղազարյանին
- Արսեն Ջուլֆալակյան. Համոզվում եմ՝ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր
- Համեմատում եք անհամեմատելին. Արսեն Ջուլֆալակյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան