Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
Իրանի ներքին գործերին Արևմուտքի միջամտությունները և այս երկրի դեմ թշնամական դիրքորոշումները շարունակելու շրջանակում, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է` ԱՄՆ-ի հետ միասին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ավելացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս հրամանատարներ:
«Այս մոտեցումը որդեգրվել է մարդու իրավունքները խախտելու մասին անհիմն պնդումներով:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսում Արևմուտքի հակաիրանական գործողությունները համարել է մերժված, ոչ կառուցողական և ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կանոնակարգերին ու մեխանիզմներին հակասող: Նա ասել է, որ «երկրներն իրավունք չունեն միջամտելու անկախ երկրների ներքին գործերին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտությունն անարձագանք չի մնա, և Իրանը չի ենթարկվի քաղաքական ճնշումների ազդեցությանը, որոնք իրականացվում են որոշ ոլորտներում Իրանից արտոնություն կորզելու նպատակով»,- փոխանցում է ParsToday-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան