Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ իմ և Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը տարածել է նրա հայտարարությունը, որում ասվում է.
«Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաև լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության և իմ մասնակցության վերաբերյալ:
Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:
Պատճառներից կարևորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:
Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ և լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։
Արգելանք է դրված նաև լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:
Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի
անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին եւ 2020թ․ նոյեմբերի 19-ին։
2021 թվականի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան․ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը Զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է
- Որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է․ Դավիթ Տոնոյան
- «Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը` Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով
- Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը նրա խափանման միջոցը փոխելու հարցով կդիմի դատարան
- Պաշտպանական խումբ. Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան
- Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան
- Դավիթ Տոնոյան. ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար
- Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորեց ՀՀ Զինված ուժերը. Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյան․ «Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում»
- Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում
- Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյանի փաստաբանները ցանկանում են, որ նա տեսակցի լրագրողների հետ
- Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ պաշտպաններ
- Բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին
- Դավիթ Տոնոյանի փաստաբաններն այսօր միջնորդելու են նիստն անցկանել դռնբաց
- Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտնում է անհերքելի ապացույցների ձեռքբերման մասին
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է Փաշինյանին. Շարունակելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան