Դատախազության ու Աննա Հակոբյանի դասալիքների թվի տարբերությունը
44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ աղբյուրի, ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։
Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։
Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։
Դատարան ուղարկված 118 գործից 58-ով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ` գտնվում է դատաքննության փուլում։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մասնավորապես հայտարարել է. «Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է»։
Ապրիլի 10-ին Panorama.am-ը քննչական կոմիտե գրավոր հարցում է ուղղել Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով։ ՔԿ-ից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Մենք դասալիքների ազգ չենք, մենք հերոսների ազգ ենք
- Զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին. Եթե դասալիքների մասին հստակ թիվ եք հնչեցնում, ապա անուն առ անուն նշեք զոհերին, գերիներին, անհետ կորածներին
- Աշոտյան. Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան
- «Արցախյան առաջին պատերազմում հաղթած, Ապրիլյանում թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է, պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքները»
- Ա՛յ, դասալիք երկիր կործանող, դու գյուտ ես ցանկացած մեր երկրի և պետության թշնամու համար․ Ա․ Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան