Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Շիրակի թեմի առաջնորդին
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով, ով առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական Էմմա Պալյանը։
Նա հիշեցրեց անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հնչեցնում է վիրավորական արտահայտություններ երկրի ընտրված ղեկավարի հասցեին՝ նշելով, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ։ Եվ ավելացնում է նաև, որ նախկին իշխանությունները ևս Աստծուց էին և եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում՝ նախկին իշանություններն ընտրված չեն եղել, հետևաբար չէին կարող Աստծուց լինել։
Ահա այն հիմնական տարբերակիչը մեր ու նախկինների միջև։
Պարոն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խուսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապահով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը
- «Հպարտ մուրացկանը՝ էությամբ և բնությամբ հակապետական, մուրացկանի հպարտությամբ հավակնում է իրեն նույնացնել պետության հետ»
- Տեր Զարեհ Աշուրյանը՝ «սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի» հայտարարությունների մասին
- Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- Ասողիկ աբեղա Կարապետյան. Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը
- Տեր Վահրամը հիշեցնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
- Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան
- Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով. Տեր Վրթանես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան