Համոզված ենք՝ կհերքվի Գագիկ Ծառուկյանի օբյեկտիվ կապն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հետ․ Տոնոյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․
«Գագիկ Ծառուկյանն առնչություն չունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանը, քրեական վարույթով ձեռք չի բերվել գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատի, որ Գագիկ Ծառուկյանն առհասարակ առնչություն ունի ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալուն:
Այժմ, երբ քրեական գործն ուղարկվել է դատարան, համոզված ենք, որ հրապարակային դատական լսումների ընթացքում պաշտպանության խմբի պնդումները հասու կդառնան նաև հանրության լայն շրջանակներին և կհերքվի Գագիկ Ծառուկյանի օբյեկտիվ կապն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հետ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան