Կարին Տոնոյան. ԱՄՈԹ մեզ, որ պիտի ԱՍԱԼԱ-ի հուշարձանի բացումը դառնա տիգրան ավինյանի քարոզարշավի թատրոն
Արցախի հերոս, արցախյան երրորդ պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«ԱՄՈԹ, ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՄՈԹ մեզ, որ պիտի ԱՍԱԼԱ-յի հուշարձանի բացումը դառնա տիգրան ավինյանի քարոզարշավի թատրոն.....
Քիչ առաջ Օղակաձև զբոսայգում ինձ էլ էր Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գևորգյանի թոռ Արմեն Գևորգյանը հրավիրել ԱՍԱԼԱ-յի արձանի բացմանը - առավոտից ապշած էինք, ոնց են նիկոլականները թույլ տվել նման բան, երբ Ծիծեռնակաբերդի լույսերն անգամ չէին վառել, երբ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին ոչ մի միջոցառում չէին կազմակերպել......ու հանկարծ Երևանի կենտրոնում ԱՍԱԼԱ-յի արձան.... հավատալո՞ւ բան էր.... գնացի տեսնեմ.....
Եվ բացման երրորդ խոսքն անում է ապագա հարկադիր քաղաքապետը..... ու բոլորն այնտեղ են՝ դիմադիրուընդիմադիր ջոջերը..... ինչպիսի համերաշխություն.... բեկանեմ շանթեր....
Ու ոչ ոք չի ասում՝ ամոթ է, եթե ձեզ փոխքաղաքապետի խոսք էր պետք, կար էլի փոխքաղաքապետ Կամո Արեյանը կամ մյուսը, մեկ ուրիշը.....
Ավելի մեծ անարգանք քան Արցախի գլուխ կերած, 5000 լավագույն տղաների պայմանավորված կոտորածի տարած իշխանության ներկայացուցչի խոսքը չէր կարող լինել այսօր այդտեղ.....
Եվ վերջին խոսքս Արտաշես Գևորգյանի թոռ ինձ հրավիրած Արմեն Գևորգյանին.
- Մյուս անգամ արձան մի բացեք, նախ Ձեր պապի գործը շարունակեք ու ինձ էլ հրավիրեք:
Կներեք մեզ, հզոր հայեր»։
Նշենք, որ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում տեղի ունեցած Ազգային Արժանապատվության Ասպետներին` Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին, Արմեն Գարոին, Գրիգոր Մերջանովին, Արա Սարգսյանին, Ավետիք Իսահակյանին, Հրաչ Փափազյանին, Շահան Նաթալիին, Հակոբ Մելքումովին, Երվանդ Ֆունդուկյանին, Միսաք Թորլաքյանին, Արշավիր Շիրակյանին, Արշակ Եզդանյանին, Ստեփան Ծաղիկյանին, Արտաշես Գեվորգյանին, Պետրոս Տեր Պողոսյանին նվիրված հուշարձանի բացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան