«Որտեղ Արտյոմն էր, այնտեղ ծիծաղ կար». Շենիկում վերջին հրաժեշտն են տալիս զոհված զինծառայողին
Այսօր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մեծ ու փոքր հավաքվել են ապրիլին 23–ին Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանին վերջին հրաժեշտը տալու։ Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Արտյոմի զորացրվելուն շուրջ 2 ամիս էր մնացել:
Արտյոմը երեխաներից մեծն էր` իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Քույրը 3–րդ դասարանում է սովորում, եղբայրը ` 12–րդ։ Արտյոմի հարը մեխանիզատոր է, տրակտոր է քշում, աշխատում է դաշտում աշխատում, մայրը տնային տնտեսուհի է:
«Խելոք, օրինապահ, իսկական հայ ընտանիքի զավակ էր Արտյոմը։ Նույն փողոցում ենք բնակվում։ Իմ աչքի առաջ է մեծացել։ Դպրոցում չարաճճի էր, անհոգ, ազատ, դպրոցից դուրս աշխատասեր, ընտանիքին ու ընկերներին հասնող։ Դպրոցից հասնում էր տուն, բահն առնում էր ուսին, գնում էր դաշտում աշխատելու, հորն էր օգնում։ Երեկոյան էլ ընկերների հետ էին հավաքվում»,–հիշել է Վարդանյանը։
Նրա խոսքով, Արտյոմն ընկերների ուրախությունն էր, որտեղ նա էր, այնտեղ ծիծաղ կար։ Բոլորին հավաքում էր իր կողքը։
«Իր մասին տեսաձայնագրված հիշողությունները դարձան պատմություն։ Նրա դասընկերներն ու ընկերները մեկ մարդու պես հավաքվել են Արտյոմին վերջին հրաժեշտ տալու։ Բոլորը անասելի ցավ են ապրում»,– ասել է դպրոցի տնօրենը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՊՆ–ն հայտնել էր` ժամը 11:50-ի սահմաններում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
Վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հաստատում է՝ հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
- Զինծառայող է վիրավորվել. MediaHub
- ԶԼՄ-ներում Սոթքի ուղղությամբ թշնամու հարձակման լուրեր կան. ՊՆ խոսնակն աջատել է հեռախոսը
- Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին