Դամասկոսը հայտնել է, որ քառակողմ հանդիպմանը քննարկվել է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման հարցը
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզության ղեկավարները երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը հյուսիսային Սիրիայում։ Այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը։
«Բանակցությունների մասնակիցները քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը: Քննարկվել է նաև M4 միջազգային մայրուղու երկայնքով տեղաշարժի վերաբերյալ հատուկ համաձայնագրի իրականացումը»,-հայտարարությունից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ֆեյսալ Միկդադը կոչ էր արել Անկարային վերջ տալ Սիրիայում իր ռազմական ներկայությանը։ Նրա խոսքով՝ «հնարավոր չէ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Սիրիայի հյուսիսային շրջանների շարունակվող օկուպացիայի համատեքստում»։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 25-ին Մոսկվայում քառակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։ Դրանց ընթացքում քննարկվել են գործնական քայլեր Սիրիայում անվտանգության ամրապնդման, սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ուշադրություն է դարձվել նաև «ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելուն և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան
- Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է
- Սիրիայում ականի պայթյունից 6 մարդ է զոհվել
- Սիրիայի ԱԳ փոխնախարար․ «Թուրքիան պիտի դուրս բերի իր զինուժը Սիրիայի հյուսիսից»
- Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
- Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան