Առանց պատասխանատվության բաղադրիչի «Հայրենասիրությունը» մակերեսային է.Վաչե Բրուտյան
«Հայրենասիրությունը պատասխանատվություն է ենթադրում հայրենիքի հանդեպ»,-«Հայկական օրակարգ» այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց սփյուռքահայ քաղաքականագետ Վաչե Բրուտյանը՝ հավելելով, որ Հայաստանը, հատկապես սփյուռքահայերի համար, ժամանցի վայր չէ, այլ՝ հայրենիք:
Նրա կարծիքով՝ առանց պատասխանատվության բաղադրիչի «Հայրենասիրությունը» մակերեսային է և զուրկ է բովանդակությունից:
«Պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայրենիքի լեն ու բոլ օրերով, այն պետք է դրսևորվի նաև ճգնաժամային իրավիճակում, ինչպես հիմա է»,- հայտարարեց Բրուտյանը:
Նա հայտնեց, թե սփյուռքում միշտ ասել է, որ հայության խնդիրների լուծումը Հայաստանում է, եթե կորցնեն հայրենիքը, կկորցնեն ամեն ինչ:
Վաչե Բրուտյանի կարծիքով՝ Հայաստանում կատարվողը առաջին հերթին հարվածում է սփյուռքին, այդ պատճառով էլ այսօր այնտեղ հայկական իրականությունը դատարկվել է:
Քաղաքագետը գտնում է, որ տեղեկատվական աղբ է նետվում ժողովրդի վրա, որպեսզի նա չգտնի իր հավաքականությունը՝ չկարողանալով կողմնորոշվել տեղեկատվական նման հոսքերի մեջ, իսկ քաղաքագետների և փորձագետների նպատակն է հանրությանը ցույց տալ, թե նման ապատեղաեկատվական հոսքի մեջ որն է ճշմարտությունը:
Բրուտյանն ասաց, որ Հայաստանում կատարվողը հարվածում է սփյուռքին, քանի որ վերջինս հայրենիքում է տեսնում իր հենարանը՝ ապագայում այնտեղ վերադառնալու երազանքով:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Չմտածող հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք են
- Ես վախենում եմ, որ վաղն էլ Նիկոլի արձանը դնեն Երևանում և պաշտեն. Հուսիկ Արա
- Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը. Վահե Հովհաննիսյան
- Պետք է լինել հարգանքի արժանի գործընկեր, որի պակասը ես այսօր մի փոքր զգում եմ. Ավետ Ադոնց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում