Ավինյանի աչքերից արյուն է թափում
«Ոչ պատշաճ շինարարության հետևանք է քաղաքում օդի աղտոտվածությունը։ Դա իր չափաբաժինն ունի։ Պետք է հետևողականորեն այս պրոցեսն առաջ տանենք մինչև այդ մասով բարելավում չունենանք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինայանը՝ քաղաքում կառուցապատողների, շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցի քննարկմանը։
Նա նշեց, որ հողազավթման, հավելյալ ծավալների, ինքնակամ կառուցման մասին հարցում պետք է շատ խիստ լինել։
«Խոսքը չի վերաբերում ոչ էական շեղումներին, որոնք արդեն կառավարության որոշմամբ սահմանվել են ու լուծումները կան։ Խոսքը չի վերաբերում, օրինակ, քարտեզային շեղումներին։ Խոսքը վերաբերում է նախագծից նպատակադրված շեղումներին, հավելյալ ծավալներին, այլ բան կառուցելուն։ Այդտեղ մեր քաղաքականությունը հստակ է։ Բոլոր հնարավոր տեղերում պետք է սա կանխվի, չպետք է թույլ տրվի, քանի որ տարիների ընթացքում նման մոտեցմամբ՝ թողենք, արդեն կառուցել է, ... քաղաքը դարձել է այն, ինչ որ կա։
Երևան քաղաքի կենտրոնին նայում ես, աչքերիցդ արյուն է թափում»,- ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում