«Դավաճան» ու սուլոցներ՝ Ավինյանին
«Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման արարողությանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի ելույթի ընթացքում ներկաներից մի քանիսը սկսել են վանկարկել «դավաճան»։
Քաղաքացիները բացականչել են նաև «Արցախ միացում», սուլել են։
Նշենք, որ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում տեղի ունեցած Ազգային Արժանապատվության Ասպետներին` Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին, Արմեն Գարոին, Գրիգոր Մերջանովին, Արա Սարգսյանին, Ավետիք Իսահակյանին, Հրաչ Փափազյանին, Շահան Նաթալիին, Հակոբ Մելքումովին, Երվանդ Ֆունդուկյանին, Միսաք Թորլաքյանին, Արշավիր Շիրակյանին, Արշակ Եզդանյանին, Ստեփան Ծաղիկյանին, Արտաշես Գեվորգյանին, Պետրոս Տեր Պողոսյանին նվիրված հուշարձանի բացումը։
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. ԱՄՈԹ մեզ, որ պիտի ԱՍԱԼԱ-ի հուշարձանի բացումը դառնա տիգրան ավինյանի քարոզարշավի թատրոն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը