Հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2%-ով։ Միաժամանակ, մարտ ամսվա ՏԱՑ-ը փետրվարի նկատմամբ կազմել է 10.9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մարտի համեմատ՝ 14%:
Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-մարտին աճել է 3.6%-ով, իսկ 2022թ-ի մարտի համեմատ՝ 8.6%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-մարտին արձանագրվել է 15.6%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2%-ով։
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 22.9%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-մարտին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.2%-ով, իսկ 2022 թ-ի մարտի համեմատ՝ 5.4%-ով։
Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ, ընդ որում` արտահանումն ավելացել է 2.3 անգամ, ներմուծումը՝ 89.1%:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան