Իրավունք 09:36 26/04/2023 Հայաստան

Փաստաբան. Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից

«Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն  ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը»։ Դատարանի որոշման մասին հայտնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ 

Նա մանրամասնում է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը  բավարարեց Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի։

Հիշեցնեմ, որ հայցի  համար հիմք էր հանդիսացել  Իոաննիսյանի  գրառումը, որով վերջինս հայտնում  էր այն մասին,  որ Հոխիկյանր վերաբերյալ հաղորդում է ներկայացրել  գլխավոր  դատախազություն։

Նաև տեղին է հիշեցնել, որ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով հետագայում գործի վարույթը կարճվել էր։

Առհասարակ, ցանկալի է հետևել խոսքի հիգիենային,  արտահայտվել փոխադարձ  հարգալից, որ հետագայում  2 նախադասությամբ արտահայտված մտքի  համար ներողություն խնդրելու  և հերքում  տարածելու  կարիք չառաջանա»։

Մեկնաբանելով դատարանի որոշումը Նաիրի Հոխիկյանը նշել է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ. Սարգսյանը բավարարել իմ հայցն ընդդեմ այդ տղայի և պարտավորեցրել հրապարակային ներողություն խնդրել, հերքել զրպարտություը, ինչպես նաև մասնակի նյութական հատուցում վճարել։

Թեպետ ես ավելի խիստ պատիժ էի սպասում նման արարքի համար, բայց դատավորն այդպես է որոշել։ Բոլոր դեպքերում գոնե այս դատավորը սկզբունքային եղավ արդարադատության իր պարտքը կատարելիս»։

Ըստ գործի նյութերի, պատասխանող Դանիել Իոաննիսյանը 30.12.2020 թվականին www.facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում կատարել է գրառում, մասնավորապես՝ կատարել է «Հ1-ի լրագրող ու Ֆեյսբուքում բազմապիսի ստեր (այդ թվում՝ քրոջս մասին) տարածող Նաիրի Հոխիկյանի», «Էշ-էշ դուրս տալը» գրառումները.

2. Նշված տվյալները վերաբերում են հայցվորին,
3. Նշված տվյալներից՝ «Հ1-ի լրագրող ու Ֆեյսբուքում բազմապիսի ստեր (այդ թվում՝ քրոջս մասին) տարածող Նաիրի Հոխիկյանի» փաստացի տվյալներ են և արատավորում են հայցվոր Նաիրի Հոխիկյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,
4. Նշված տվյալներից՝ «Էշ-էշ դուրս տալը» արտահայտությունը արատավորում է հայցվոր Նաիրի Հոխիկյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,
5. Պատասխանողը նշված փաստացի տվյալներ և արտահայտություններ գրառելով հետապնդել է հայցվորի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ,
6. Արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով,
7. «Հ1-ի լրագրող ու Ֆեյսբուքում բազմապիսի ստեր (այդ թվում՝ քրոջս մասին) տարածող Նաիրի Հոխիկյանի» փաստացի տվյալը համապատասխանում է իրականությանը,
8. Կատարված վիրավորանքի համար իրավունքի խախտումը վերականգնելու նյութական հատուցման բավարար գումարը կազմում է 1,000,000.00 ՀՀ դրամ,
9. Կատարված զրպարտության համար իրավունքի խախտումը վերականգնելու համար նյութական հատուցման բավարար գումարը կազմում է 2,000,000.00 ՀՀ դրամ»։

Դատարանը վճռել է.

«Նաիրի Խաչիկի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Արայի Իոաննիսյանի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի.

1․ Պատասխանող Դանիել Իոնաննիսյանին պարտավորեցնել սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ www.facebook.com սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով, հրապարակայնորեն հերքել հայցվոր Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ 30.12.2020թ. արված Հրապարակումը, նույն հարթակում տեղադրելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

1. «www.facebook.com սոցիալական կայքում իմ անձնական էջում 30.12.2020թ. կատարված հրապարկման մեջ Նաիրի Հոխիկյանին վերագրված ստեր տարածելը, այդ թվում՝ քրոջս մասին և «Էշ-Էշ դուրս տալը» իրականությանը համապատասխանող փաստացի տվյալներ չեն, այլ իմ ենթադրություններն էին, որոնք պետք է ուսումնասիրվեին ԱԱԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

2. «Էշ-Էշ դուրս տալ» արտահայտության համար ներողություն եմ խնդրում Նաիրի Հոխիկյանից:

Հայցապահանջը մնացած մասով՝ մերժել:

Դանիել Արայի Իոնաննիսյանից հօգուտ Նաիրի Խաչիկի Հոխիկյանի բռնագանձել 204.000 ՀՀ դրամ, որից 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 200.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ մերժել:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»։

Վճիռը կայացվել է երեկ՝ ապրիլի 25-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով մեկամսյա ժամկետում: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}