ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր երթուղու մասին
«ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին»,-ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման արձագանքել են արտաքին գործերի նախարարույունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, որի համաձայն, ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այլ տեղեկություններ տրամադրում է Ադրբեջանին։
Հրապարակման հետքերով Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել ԱԳ նախարարություն՝ հետաքրքրվելով.
1. Մինչ այս հրապարակումը ՀՀ կառավարությունը, ԱԳ նախարարությունը, ԱԽ գրասենյակը տեղյակ եղե՞լ են, որ տեղեկություններ են փոխանցվում Բաքվին։
2. Եթե այո, ապա դա համաձայնեցվա՞ծ է եղել ՀՀ-ի հետ, եթե ոչ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հրապարակումից հետո։ Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ առաքելության այդ քայլը։
3. Հայաստանի Հանրապետությունը տեղյա՞կ է, թե ինչ բնույթի և ծավալի ինֆորմացիա է փոխանցվում թշնամի երկրին։
4. Հնարավո՞ր է այս հրապարակումից հետո քննարկվի ԵՄ առաքելության՝ Հայաստանում հետագա գործունեության նպատակահարմարությունը։
Ապրիլի 11-ին նախարարություն ուղարկված հարցմանը պատասխանել են այսօր՝ ապրիլի 26-ին.
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023 թ. հունվարի 23-ին ԵՄ խորհդրի կողմից ընդունված որոշմանը համաձայն և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին, որպեսզի ԵՄ առաքելության ավտոշարասյան տեղաշարժը թյուրըմբռնման և լարվածության առիթ չհանդիսանա»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
- Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԵՄ առաքելություն տեղակայման հարցը
- ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանություն
- ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից
- Իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ առաքելությունն նաև կանխարգելիչ դեր է խաղացել. Արարատ Միրզոյան
- Մենք ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան