«Հրապարակ». Անդրանիկ Թևանյանի մասնակցությունը Երևանի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մասնակցելու մտադրությունը Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ։ Երկրորդ նախագահի թիմակիցները փորձելու են համոզել Թևանյանին` հրաժարվել մասնակցելու մտքից, բոյկոտել ընտրությունները, որպեսզի որևէ կերպ այդ մասնակցությունը չկապվի Քոչարյանի հետ։
Օրերս գրել էինք, որ երկրորդ նախագահը որոշել է դաշտն ազատ թողնել մյուս ուժերի համար, որոնց մեծ մասն իրեն մեղադրում է քաղաքական արենան գրավելու և իրենց գործելու տարածք չթողնելու հարցում։ Եթե Անդրանիկ Թևանյանը չհրաժարվի, չի բացառվում՝ ՀՅԴ-ն էլ որոշի թեկնածու առաջադրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները