ՄԻՊ-ը՝ Թագուհի Թովմասյանի ակցիայի մասին. Վիրավորանքի տարածմանը վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում են
Ապրիլի 20-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա իրականացրեց՝ հայտարարելով, որ չի իջնելու ԱԺ ամբիոնից, այդպիսով իր բողոքն արտահայտելով Նիկոլ Փաշինյանի «ստեր հնչեցնելու» դեմ։
Թովմասյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ընդմիջեց նիստը, ինչի հետևանքով դադարեցվեց ուղիղ հեռարձակումը, ակցիան դադարեցնելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցների ներս հրավիրելը։
Ակցիայի հաջորդ օրը Panorama.am-ը հարցեր ուղղեց ՄԻՊ աշխատակազմ։ Խնդրեցին գրավոր հարցում։ Անահիտ Մանասյանին ուղղված տեղեկատվության հարցումը ներառում էր հետևյալ հարցերը.
1.Ինչպե՞ս եք գնահատում 2023թ. ապրիլի 20-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորի կողմից իրականացրած քաղաքական ակցիան, ինչպես նաև դրան հետևած գործողությունները՝ նիստի ընդմիջումը, ինչի հետևանքով անջատվեց ուղիղ հեռարձակումը,
2. ՄԻՊ-ն այս ընթացքում կապ հաստատե՞լ է ակցիան նախաձեռնող անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, եթե այո, ի՞նչ մտահոգություններ է փոխանցել պատգամավորը, եթե ոչ՝ ինչո՞ւ կապ չեք հաստատել։
3. Այսօր տիկին Թովմասյանը հայտարարեց, որ անվտանգության աշխատակիցներն իրեն ուժով հեռացրել են դահլիճից, ինչը, ըստ օրենսդիրի ներկայացուցչի, ապօրինություն է ու պետք է ունենա իրավական հետևանքներ։ Ինչպե՞ս եք գնահատում անվտանգության աշխատակիցների գործողություններն ու նրանց գործելու հրամանը։
Ապրիլի 26-ին Մանասյանի փոխարեն հարցերին պատասխանել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր փոխարինող Նարեկ Հարությունյանը.
«Հանրային միջավայրում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի տարածմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։
Պաշտպանի աշխատակազմում նշված երևույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում այժմ իրականաացվում է ուսումնասիրություն, որի արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա այն ստանալու է համարժեք պատասխան
- Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Ազգային ժողովում իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան