Մոսկվան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել նորվեգացի 10 դիվանագետի
Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Նորվեգիայի դեսպանատան տասը ներկայացուցիչներ՝ ի պատասխան Օսլոյից ռուս դիվանագետների արտաքսման, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ապրիլի 26-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Նորվեգիայի Թագավորության դեսպան Ռոբերտ Կվիլեն։ Նրան խիստ բողոք են հայտնել Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատան տասնհինգ դիվանագետների և ռազմական կցորդի աշխատակազմի աշխատակիցների արտաքսման մասին Օսլոյի որոշման կապակցությամբ»,- հայտարարել են նախարարությունում։
Ինչպես նշվում է գերատեսչությունում, Օսլոյի կողմից նման թշնամական քայլն ավելի է սրել երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը։
Ապրիլի կեսերին թագավորությունը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակիցների։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է «անցանկալի հետախուզական գործունեությունը» կրճատելու նպատակով: Երկրի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրի ռուսական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան