Հրապարակվել է Պուտինի մտերիմ գործարար Տրոցենկոյին վերագրվող զրույցի ձայնագրությունը. Ռուսաստանը հայտնվել է մի ապուշի ձեռքում
Ռուսական ու հետխորհրդային երկրների ԶԼՄ-ներում արագորեն տարածվում է ռուս երկու միլիարդատեր գործարարներին՝ Ռոման Տրոցենկոյին ու Նիկոլայ Մատուշևսկուն վերագրվող զրույցի ձայնագրությունը։ Առաջինը 5 րոպե տևողությամբ նրանց զրույցը հրապարակել է «Настоящее время»-ն՝ ընդգծելով, որ ձայնագրությունը ստացել է անհայտ անձից էլեկտրոնային փոստի միջոցով։ Ընդհանուր ձայնագրությունը 40 րոպե է։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել այս տարվա հունվարին։ Գործարարները ԶԼՄ-ին ասել են, որ այն կեղծ է։
Զրույցի առաջին մասում խոսում են երկու տղամարդ, նրանք միմյանց Կոլյա և Ռոմա են անվանում՝ քննարկելով Բալիում հանգիստը։ Կոլյան Ռոմային պատմում է կղզում բազմաթիվ ներդրողների ու հնարավորությունների մասին։
Նրանք քննարկում են Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, ապա անդրադարձ կատարում իրենց երեխաներին, անձնական գործերին, Բալիի ենթակառուցվածքներին ու կրկին վերադառնում քաղաքականություն՝ քննարկելով պատերազմն ու Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։
«Ցավոք, Ռուսաստանը, որը մենք անկեղծորեն սիրում ենք, հայտնվել է ինչ-որ ապուշի ձեռքում։ Սա ոչ մի լավ բանով չի ավարտվի։ Ավարտվելու է դժոխքով։ Մարդիկ Մոսկվայի փողոցներում սպանելու են իրար»,-ասում է Ռոման՝ մինչդեռ Կոլյան փորձում է խոսակցություն սկսել առողջ սննդի ու բուսակերության մասին։
Կոլյան ասում է, որ վերջերս դիտել է բոլոր նախագահների ամանորյա շնորհավորանքները՝ սկսկած Ելցինից մինչև վերջինը, երբ այդ «հիմարը ոչ թե տոնածառի ֆոնին է, այլ ինչպես միշտ, զինծառայողների»։
«Ինչպե՞ս կարող է ապրել և զարգանալ երկիրը, որտեղ միակ գաղափարախոսությունը փող աշխատելն ու իշխանությունը պահելն է մարդկանց մի խմբի կողմից»,-Ռոման հարցնում է իր զրուցակցին։
Panorama.am-ը փորձեց տարածված ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ «Գեոպրոմայնինգ» ընկերությունից, որի տնօրենների խորհրդի նախագահն է Ռոման Տրոցենկոն։ Ընկերության մամուլի խոսնակ Ռուզաննա Հակոբյանը չպատասխանեց ոչ հետախոսազագներին, ոչ հաղորդագրություններին։
Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հանքավայրեր է շահագործում Հայաստանում ու Ռուսաստանում, «Գեոպրոմայնինգ գոլդին» Հայաստանում պատկանում են Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Սոթքից արդյունահանված ոսկու հանքաքարը վերամշակվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որի սեփականատերը ևս «Գեպրոմյանինգ գոլդն» է։
Տրոցենկոն եղել է «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականը, գլխավորել է «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկություններից մեկը։ 2018-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 210 հայտնի ռուսների անուններ և ցանկն անվանել «Պուտինի ցուցակ»: Ցուցակում ներառվել էին այն մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն Կրեմլի հետ, և ԱՄՆ կողմից վերջիններս դիտարկվում էին որպես հնարավոր պատժամիջոցների թիրախներ։ Այդ անձանց ցանկում էր նաև Տրոցենկոն։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. վերջինը զայրացած է
- «Փաստ». Ռոման Տրոցենկոն հերթական անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել այս անգամ Ռուսաստանում
- Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում ու մեղադրվում բիզնես խլելու մեջ
- Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. բանկերը վարկեր չեն տրամադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան