ՌԴ ՊՆ-ն հաստատում է. Վոլկովին փոխարինել է Լենցովը
Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն ազատվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնից: ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ այդ պաշտոնում ապրիլի 25-ին նշանակվել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։
ՊՆ-ից մանրամասնում են, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ալեքսանդր Իվանովիչ Լենցովը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 20-ին Կրասնոդարի երկրամասում։ 1974 թվականից բանակում է։ Ծառայություն է անցել Աֆղանստանում և Չեչնիայում, մասնակցել Բոսնիայի և Հարավային Օսիայի զինված հակամարտությանը, ինչպես նաև Սիրիայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան