Մոմավառություն՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, երիտասարդ կինը հղի էր։
Ողբերգական դեպքից անցել է մեկ տարի, գործը դատաքննության փուլում է, սակայն տուժողի իրավահաջորդները և նրանց փաստաբանը գոհ չեն գործի ընթացքից։
Այսօր վրաերթի վայրում, որտեղ զոհվեց Սոնա Մնացականյանը, մոմավառություն է կազմակերպվել․ քաղաքացիները ծաղիկներով ու մոմերով դնում Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ հարգելու երիտասարդ կնոջ հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանի վարույթի ընթացքը ձգձգելու համար․ փաստաբան
- Ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունով ստեղծված կրթաթոշակային ֆոնդը կաջակցի 10 աղջիկների
- Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին