Սուրեն Պապիկյանի տարեդարձի առթիվ նրա կինը անձնական հուշեր է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, թե ինչպես են ամուսնուն շնորհավորել նրա աշակերտները։
«Շնորհավոր տարեդարձդ:
«Խաղաղ» ժամանակներում աշխարհը փոխելու ամենահզոր զենքը տվել ես սաներիդ : Երևի նախախնամություն է ընտրել այն ուղին, որտեղ արածդ փոփոխությունները արդյունք են ստեղծելու ոչ անմիջապես, և որը մեր հասարակության մեջ ամենաքիչն է գնահատվում:
Բայց այս երեխաների գնահատանքն ու հարգանքը լավագույնս նկարագրում են այն արժեքները, որոնք կրում ես.
Երբ պետությունը ամենաշատ հոգատարության կարիք ունի, չթողնել նրան միայնակ դժվար պահերին:
Բայց ինչպես դու ես ասում դժվարությունները հաղթահարելու համար են: Միասին կհաղթահարենք:
Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ, հավատում ու հպարտանում:
(Կներես, որ քեզանից թաքուն կիսվում եմ անձնական հուշերովդ, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ եթե կա նույնիսկ մեկ մարդ, ով հավատում է քեզ, ոչինչ ահնար չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում