Սպանվել է Իրանի գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը
Իրանում սպանվել է Սիստան և Բելուջիստան նահանգում Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նախկին ներկայացուցիչ Աբբասալի Սոլեյմանին։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Բաբոլսար քաղաքում նրա դեմ մահափորձ է կատարվել։
Սոլեյմանին հարձակման է ենթարկվել Իրանի Ազգային բանկի մասնաճյուղում: Անհայտ տղամարդը բանկի պահակից խլել է ատրճանակը և կրակ բացել: Գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչը սպանվել է, ևս երեքը վիրավորվել են։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ հարձակվողին ձերբակալել են իրավապահ մարմինները։ Սպանության պատճառը հայտնի չէ։
Խամենեիի ներկայացուցիչները հոգևորականներ են, որոնք նահանգային մակարդակում գործում են գերագույն առաջնորդի անունից։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիան համաձայնել է բանտից ազատել իրանցի դիվանագետին
- Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
- Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում սպանվել է ԻՀՊ կորպուսի գեներալի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան