Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ
Ռումինիան «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ձեռք բերման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական «Baykar» ընկերության հետ:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ մասին Twitter-ում տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ «Ռումինիան ևս մտավ այն երկրների շարք, որոնք գնել են «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ները»,- գրել է նա։
Գործարքի մասին հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատշտպանության նախարարությունը «Tenders Electronic Daily»-ի կայքում:
Հայտարարության համաձայն՝ Ռումինիան Լեհաստանից հետո դարձել է ԵՄ անդամ 2-րդ պետությունն, որը գնել է թուրքական հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ները:
Նշենք, որ ըստ թուրքական աղբյուրի՝ Ռումինիան 321 մլն դոլարի դիմաց ձեռք է բերել 18 միավոր հարվածային ԱԹՍ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան