Պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ պատգամավոր Մ.Ս.-ն ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով Հանձնաժողովի նախագահ Վ.Վ.-ի առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Մհեր Սահակյանին նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ ՔԿ
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել
- «Հրապարակ». Մհեր Սահակյանը չի մասնակցել քվեարկությանը, որովհետև վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
- Մհեր Սահակյանը կողմ կքվեարկի գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին
- Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
- Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
- Գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ