Բնակիչները ցանկանում են թթվածին շնչել. Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
Երվանդ Քոչար 13, 15, 17 շենքերի մի քանի բնակիչներ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին՝ դժգոհելով միջշենքային կանաչապատ տարածքներում շենք կառուցելուց։
«Վրդովված եմ ահավոր, որովհետև բակում այժմ ասեղ գցելու տեղ չկա։ Հիմա որոշել են, որ պետք է ինչ-որ շինություն լինի, հինգ տարի առաջ ոռոգման ջուրը կտրեցին, ծառերը չորացրին ու զարմանում են, որ ասում ես՝ այգի է եղել այդտեղ։ Իրենք ասում են՝ մենք ամեն ինչի թույլտվություն ունենք, հետաքրքիր ա ո՞վ ա թույլ տվել իրենց»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից բնակիչներից մեկը։
Նրանք համոզված են, բարձրահարկ շենքի կառուցման թույլտվությունը տրամադրվել է օրենքի խախտումով։
«Ես սպասելիքներ չունեմ, ուզում եմ իմ ձայնը լսելի լինի։ Ես այնքան հիասթափված եմ այն ամենից ինչ կատարվում է իմ երկրում»,- ասաց Ե. Քոչար 17 շենքի բնակիչներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա