Արցախի պաշտպանությունը, ռսից պոկվելը, նախագահի հրաժարականը. Հրատապ խնդիրները՝ ըստ քաղաքացիների
Հայաստանն ամեն օր բախվում է անվտանգային ու այլ լուրջ խնդիրների։
Որո՞նք են երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները, ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։ Panorama.am-ն այս հարցերն ուղղել է քաղաքացիներին։
«Առաջին հերթին Արցախի ու Հայաստանի պաշտպանության խնդիրն է։ Երկրորդը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, որը կարելի է ասել, անկում է ապրում։ Հաջորդը մեր ապագայի նկատմամբ թարահավատ լինելն է»,-ասում է Panorama.am-ի զրուցակից քաղաքացին՝ ավելացնելով, որ խնդիրների լուծման համար նախ և առաջ պետք է, որ պետական պաշտոններ զբաղեցնողներն ունեն ազգային մտածելկերպ, ինչը չենք տեսնում։
Մեկ այլ քաղաքացի հրատապ խնդիր է համարում ռուսից պրծնելն ու դեպի արևմուտք գնալը։
«Ռուսից պրծնելը, որ գնանք Եվրոպա, մարդ լինենք, ճորտ չլինենք, ես ապրել եմ այնտեղ, տեսել ազատությունը»,-որպես հրատապ խնդիր սա է նշում մեկ այլ քաղաքացի։
«Արտաքին թշնամին, տնտեսությունը։ Խնդիրները լուծելու համար պետք է լինենք ավելի խելացի, քան հիմա ենք»,-ասում է մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր են ուղղվում քաղաքացիների վճարած հարկերը. Հարցում
- Ի՞նչ գիտեն քաղաքացիները նոր ՄԻՊ-ի մասին. Հարցում
- Նիկոլ Փաշինյանն ուզում է վերացնել պետականությունն ու անկեղծորեն դրա մասին ասում է. Հարցում քաղաքացիների շրջանում
- «Սա արդեն Հայաստան չէ, Հայաստանը վերացված է». հարցում
- Ի՞նչ են ուզում լսել քաղաքացիներն այսօր Փաշինյանից. Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա