Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին այսօրվա հեռախոսազրույցից
Ապրիլի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված գործնական խնդիրների լուծման վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինըհեռախոսազրույց են ունեցել։
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահը նաև իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին