Պայթյուն Փոքր Մանթաշ գյուղում․ կա տուժած
Ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա