Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանն Արցախում կլկտիանա այնքան, որքան Կրեմլը թույլ կտա
«Ադրբեջանն Արցախում կլկտիանա այնքան, որքան Կրեմլը թույլ կտա՝ ոչ ավելի, ոչ պակաս»,-Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելով՝ Մոսկվան Ադրբեջանին ասաց՝ Արցախը դու չես գրավելու, ես եմ քեզ հանձնելու։
Ըստ Դավիթ Շահնազարյանի, եռակողմ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան փաստաթղթերը, սկսած 2020 թ. նոյեմբերի 9-ից, չեն գործում, չնայած դրան ՌԴ նախագահի խոսնակն ասում է՝ սրանց այլընտրանք չկա, անվանեց՝ հիմնարար փաստաթղթեր։
«Հույս կապել՝ Ռուսաստանն ինչ-որ անվտանգություն ապահովել, բացարձակ... Պատերազմը, ինչպես պարզվում է՝ ՌԴ կանգնեցրեց, որ ինքը հանձնի Արցախն Ադրբեջանին, և, ըստ էության, այո, ՌԴ-ն է հայտարարում, որ իր խնդիրն է ապահովել Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին։ Հիմա Ռուսաստանն Արցախում լուծում է բացառապես այդ խնդիրը»,- ասել է քաղաքական գործիչը։
Դ. Շահնազարյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Արցախում, Հայաստանի հետ, ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակներում է ամբողջապես. « Ռուս-թուրքական ծրագիրը Հայաստանում սկսել է իրականացվել 2018-ի ապրիլից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում