ԶԱՀ-ը դարձել է ԶԻՆԱՊԱՀ
««Զինապահ» -ի որդեգրած հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու բարեվարքությունը, իսկ կարգախոսը՝ «Միասին՝ զինվորիս կողքին»»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինապահ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։
Նա ներկայացրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վերաբրենդավորման ծրագիրը, 2022թ․ տարեկան և 2023թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները։
Հիմնադրամը, հիշեցնենք, ստեղծվել է 2017թ.-ին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։
«Հիմնադրամի 6 տարվա գործունենության ընթացքը անցավ մի քանի փուլերով, 2020 և հաջորդող տարիները դժվար էին շատերիս համար։ Մեծ փորձության շրջան էր նաև հիմնադրամի համար, բայց մեր թիմը պատվով հաղթահարեց այդ շրջանը ևս։
2021 թվականը հիմնադրամի համար եղավ ճգնաժամի կառավարման տարի՝ ինչպես գործառական, այնպես էլ կառուցվածքային առումով։ 2022 թվականը հիմնադրամի համար վերականգնման և զարգացմա փուլ էր՝ ակտիվների պահուստավորման, ենթակառուցվածքի զարգացման առումով»,- ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը։
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարինե Սարգսյանի խոսքով, կատարվող աշխատանքները միտված են ապագա սերունդների խաղաղությանն ու անվտանգության երաշխիքներին՝ նպատակ ունենալով համախմբել ազգին և կանգնելով նրանց կողքին ապահովել վերջիններիս ֆինանսական կայունությունն ու բնականոն կյանքը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը, անդրադառնալով հիմնադրամի վերաբրենդավորմանը, նշեց.
««1000+» անունն այնքան շահարկվեց, որ հիմնադրամի անունը փոխեցինք «Զինապահ» և կատարեցինք մի շարք փոփոխություններ ևս»։
Նրա խսքով, Զինապահ անվանումը խորհրդանշում է զենք պահող և հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջ արծիվներին։ Զինապահի լոգոն ևս ունի հատուկ խորհուրդ. Արծիվը խորհրդանշում է քաջարի զինվորների ոգու, անընկճելիության և արիության ուժը, վահանը՝ որպես սահմանին կանգնած մեր արծիվների թիկունքն ապահովող պաշտպանվածություն՝ խորհրդանշելով հիմնադրամը և ցորենի հասկը՝ վերածննդի և կյանքի շարունակության խորհրդանիշ։
Կարինե Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Արցախի հարկատուներին, ովքեր ներդրումներ են կատարում հիմնադրամում՝ նշելով, որ այժմ հիմնադրամն առավել կենտրոնացած է ֆինանսական աջակցության բլոկի վրա։
«Բանակից զորացրվածները ևս կլինեն մեր ուշադրության կենտրոնում, կօգնենք նրանց գտնել աշխատանք և վերապատրաստվել ապագա կյանքին»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ բանախոսները նշեցին, որ 2023թ. ապրիլի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ կատարել է 5,145 հատուցում։
2022 թվականին պարտադիր վճարումներից գոյացել է 37%-ը, նվիրատվություններից՝ 6%-ը, իսկ ակտիվների կառավարումից ստացված եկամտի 33%-ը։ Հատուցումների 24%-ը վճարվել է 2022 թվականին։
2017-2022 թթ. ԶԱՀ-ը հատուցում է տվել 5,090 շահառուի, 2022թվականին գրանցվել է 411 դեպք։
2022թ.4-րդ եռամսյակում գրանցվել է 235 նոր դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում