Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, երբ հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հեռարձակումն ընդհատվել է այն բանից հետո, երբ լրագրողը սկսել է Էրդողանին հարց ուղղել կառավարության ապագա վերադասավորումների մասին: Երկար դադարից հետո պետության ղեկավարը վերադարձել է եթեր՝ ներողություն խնդրելով հանդիսատեսից։
«Երեկ և այսօր բավականին մեծ նախընտրական աշխատանք կար, այդ պատճառով ստամոքսի գրիպով հիվանդացա»,-խոստովանել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ մտածել է հարցազրույցը չեղարկելու մասին, սակայն որոշել է դա չանել և չխախտել խոստումը։
Դրանից հետո Էրդողանին ևս մի քանի կարճ հարց ուղղեցին, իսկ հետո մոդերատորը հայտարարեց, որ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի թուրք առաջնորդը հանգստանա։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյան. Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ճանաչեք Արցախի անկախությունը
- Նրանց քաղաքական դիակ ենք դարձնելու․ Էրդողանն՝ ընդդիմությանը
- Էրդողանի փեսան հայտարարել է թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին
- Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին